Արմինֆո. Ռազմատեխնիկական համագործակցության գծով գործընկերների ընտրությունը Հայաստանի ինքնիշխան իրավունքն է: Սեպտեմբերի 12-ին լրագրողների հետ զրույցում այդ մասին հայտարարել է Հայաստանում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինը` մեկնաբանելով ռազմական ոլորտում Հայաստանի և Չինաստանի համագործակցության հնարավոր զարգացումը:
«Հայաստանի ինքնիշխան իրավունքն է ռազմատեխնիկական համագործակցություն զարգացնել` ում հետ ցանկանա: Հայաստանն ու Ռուսաստանը բարեկամներ են: Չի կարելի բարեկամություն անել ընդդեմ որևէ մեկի՚, - նշել է Ռուսաստանի դեսպանը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 4-ին Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը Պեկինում այցելել էր «Պոլի Գրուպ՚ ընկերություն, որը մասնագիտացած է պաշտպանության, էներգետիկայի և լեռնահանքային արդյունաբերության, անշարժ գույքի և մշակույթի ոլորտներում, խոշորագույնն է Չինաստանում, իսկ որոշ տվյալներով` առաջատարը: Ընկերության ղեկավարության հետ հանդիպման ընթացքում կողմեը պատրաստակամություն են հայտնել շարունակել ակտիվ բանակցությունները պաշտպանության ոլորտում փոխշահավետ համագործակցության հեռանկարների և հնարավորությունների շուրջ: