Արմինֆո.Հայաստանի արտգործնախարարի հետ հանդիպումը համաձայնեցվել է, սակայն դրա օրը դեռ չի հստակեցվել: Այդ մասին ասել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը` Թուրքիայի և Վրաստանի իր պաշտոնակիցների հետ բանակցությունների արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում:
Մամեդյարովի ասելով, բոլորին է հայտնի, թե ինչ հարցեր են քննարկվելու Նալբանդյանի հետ:<<Գլխավորը քաղաքական որոշման կայացումն է, որի հիման վրա Հայաստանի զորքերը դուրս կբերվեն օկուպացված տարածքնրից>>, -ընդգծել է Ադրբեջանի արտգործնախարարը, հաղորդում է ԱՊԱ-ն:
Ավելի վաղ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հաղորդել էին, որ նախապատրաստում են Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպում` սեպտեմբերին Նյու Յորքում, ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի նիստի հարթակներում: Նրանք նաև ակնկալում են մինչև տարեվերջ կազմակերպել երկու երկրների նախագահների հանդիպում: