Արմինֆո.Զորավարժությունների մասնակցությունից վերջին պահին հրաժարվելու վերաբերյալ շրջանառվող շահարկումներն անտեղի են: Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ ՊՆ մամուլի ծառայության հայտարարույան մեջ:
Աղբյուրը նշում է, որ հաշվի առնելով, որ մի շարք լրատվամիջոցներում շրջանառվում է տեղեկատվություն, թե Հայաստանը վերջին պահին հրաժարվել է մասնակցել սեպտեմբերի 3-ին Վրաստանում մեկնարկած զորավարժությանը` ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ ում է.
«ՀՀ ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ներկայացուցիչները պարբերաբար մասնակցում են արտերկրում անցկացվող տասնյակ բազմազգ զորավարժություններին և դրանց պլանավորման համաժողովներին ու բանակցություններին: Զորավարժություններին ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների մասնակցության ձևաչափը որոշվում է` ելնելով պաշտպանական գերատեսչության միջազգային փոխգործունակության պլանային կարիքներից: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Վրաստանում անցկացվող զորավարժություններն այդ առումով առաջնային նշանակություն չունեն ՀՀ զինված ուժերի համար` ի սկզբանե դրանց չմասնակցելու որոշում է կայացվել և մասնակցության հայտ չի ներկայացվել: Զորավարժությունների մասնակցությունից վերջին պահին հրաժարվելու վերաբերյալ շրջանառվող շահարկումներն անտեղի են»,-ասված է ՀՀ ՊՆ հայտարարության մեջ:
Նշենք, որ սեպտեմբերի 3-11-ը Վրաստանում ընթանում էն ՆԱՏՕ-ի զորավարժությունները: Ինչպես հայտնել է Վրաստանի ՊՆ մամուլի ծառայությունը, Հայաստանը վերջին պահին հրաժարվել է մասնակցությունից: Իսկ ավելի վաղ հայտարարվել էր, որ Հայաստանը համաձայնվել էր մասնակցել զորավարժություններին: Վրաստանի ՊՆ ներկայացուցիչ Գեորգի Կաջ արավան հայտարարել է, որ զորավարժություններից Հայաստանի հրաժարվելն իրենց համար անսպասելի էր:
Agile Spirit 2017 բազմազգ զորավարժությունները կազմակերպվել է Վրաստանի զինված ուժերի և ԱՄՆ ծովային հետևակի կողմից: Զորավարժություններին մասնակցում են`ԱՄՆ, Վրաստանը, Բուլղարիան, Ուկրաինան, Ադրբեջանը և Ռումինիան:
Փորձագիտական շրջանակները գտնում են, որ Երևանի որոշումը պայմանավորված է Մոսկվայի ճնշմամբ:
Հարկ է նշել, որ նման իրավիճակ էր արձանագրվել նաև 2009 թվականին, երբ Հայաստանը կրկին համաձայնվել էր մասնակցել ՆԱՏՕ-ի զորավարժություններին, սակայն վերջին պահին հրաժարվել:
Արմինֆո.Հայաստանն անկախ պետություն է և կարող է ինքնուրույն որոշել, թե որ զորավարժությանը մասնակցի, որին` ոչ: Լրագրողներին այդպիսի կարծիք է հայտնել ՀՅԴ ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը` մեկնաբանելով Հայաստանի հրաժարվելը Վրաստանում ընթացող ՆԱՏՕ-ի զորավարժությանը մասնակցությունից
Արմինֆո. Ոչ մի քաղաքական ենթատեքստ չկա ՆԱՏՕ-ի Agile Spirit 2017 բազմազգ զորավարժություններին Հայաստանի ԶՈՒ չմասնակցելու հարցում: Լրագրողներին այդ մասին հայտարարել է պաշտպանության փոխնախարար Արտակ Զաքարյանը:
Արմինֆո.Սեպտեմբերի 4-ից 6-ը ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերի վարչության պետ, գնդապետ Արմեն Վարդանյանի գլխավորած աշխատանքային խումբը կմասնակցի Ռուսաստանի Դաշնությունում` Մոսկվայում և Աստրախանում անցկացվող ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդին առընթեր Հակաօդային պաշտպանության համադրման կոմիտեի հերթական նիստին և «Մարտական ընկերակցություն-2017» մարտական հրաձգությամբ համատեղ զորավարժությանը: