Արմինֆո.Սեպտեմբերի 4-ին Կոնվերս Բանկն ավարտել է 1 մլրդ.դրամ ծավալով թողարկած կորպորատիվ դրամային պարտատոմսերի առաջնային տեղաբաշխումը: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից, պարտատոմսերի թողարկման անդներռայթերն է «Քափիթալ Ինվետթմենթ» ընկերությունը, որը երկրորդային շուկայում հանդես է գալիս որպես թողարկման մարկետ-մեյքեր, իսկ տեղաբաշխմանը կհետևի պարտատոմսերի ցուցակումը «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայի կորպորատիվ պարտատոմսերի հարթակում, երկրորդային շուկայում շրջանառվելու համար:
Աղբյուրի համաձայն, թողարկման ընդհանուր ծավալը 1 մլրդ դրամ է: Մեկ պարտատոմսի անվանական արժեքը 100.000 դրամ է, շրջանառության ժամկետը՝ 24 ամիս, իսկ արժեկտրոնների վճարման պարբերականությունը՝ կիսամյակային: Պարտատոմսերի արժեկտրոնային եկամտաբերությունը կազմելու է տարեկան 10.5 տոկոս, իսկ էֆեկտիվ տոկոսադրույքը՝ 10.78 տոկոս:
Պարտատոմսերի տեղաբաշխման ակտիվ ընթացքը վկայում է Բանկի պարտքային արժեթղթերի նկատմամբ շուկայում առկա մեծ հետաքրքրության մասին: Արձագանքելով ձևավորված պահանջարկին՝ Բանկը մտադիր է շարունակել թե դրամային, թե դոլարային պարտատոմսերի թողարկումը՝ մշտական մասնակցություն ապահովելով պարտատոմսերի շուկայում, ասված է Բանկի հաղորդագրության մեջ:
Ինչպես ավելի վաղ հայտարարել էր Կոնվերս Բանկի Ֆինանսական տնօրեն Հրանտ Հակոբյանը, ներգրավված միջոցներն ուղղվելու են տնտեսության տարբեր ոլորտների վարկավորմանը:
Այս տարվա ընթացքում սա արդեն երկրորդ տեղաբաշխումն է: Մասնավորապես, 6 մլն.դոլար ծավալով առաջին թողարկումը տեղի էր ունեցել 2017-ի մայիսի 5-ին, իսկ առաջնային տեղաբաշխումն ավարտվել`մայիսի 16-ին, իսկ մայիսի 26-ին այդ թողարկումը ցուցակվեց ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում և այդ պահից շրջանառվում Abond հիմնական ցուցակում: Դոլարային թսղարկումը պարունակում է 60 հազար արժեկտրոնային, 100 դոլար անվանական արժեքով և 2 տարի շրջանաության ժամկետով պարտատոմսեր, արժեկտրոնի 5.75% եկամտաբերությամբ: Արժեկտրոնային վճարները կիրականացվեն կիսամյակի կտրվածքով:
Նշենք, որ Կոնվերս Բանկ ՓԲԸ գործում է 1996 թվականից: Բանկի բաժնետերերն են` «Ըդվանսդ Գլոբալ Ինվեսթմենթս» ԷլԷլՍի (80,94%), «ՀայՓոստ Թրասթ Մենեջմենթ» Բի. ՎԻ. Ընկերություն (14.06%) և Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցի (5%): 2017 թվականի հուլիսի 1-ին Կոնվերս Բանկի ակտիվները կազմել են 217.3 մլրդ.դրամ, պարտավորությունները`183.3 մլրդ.դրամ, ընդհանուր կապիտալը`34.1 մլրդ.դրամ:
Արմինֆո. Օգոստոսի 15-ին Կոնվերս Բանկում ամփոփվել են #ConverseVisaWeekend ակցիայի արդյունքները և մրցանակներ են շնորհվել Բանկի՝ Visa քարտերով առավելագույն գումարի գնումներ կատարած հաճախորդներին: Նրանցից 3-ը պարգևատրվել է iPhone 7 հեռախոսներով, ևս 9-ը՝ 100.000-ական դրամով: Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին բանկի մամուլի ծառայությունից, ակցիայի ևս 50 ակտիվ մասնակցի շնորհվել են խրախուսական մրցանակներ:
Արմինֆո. Կոնվերս Բանկը ամփոփել է արագ դրամական փոխանցումների Converse Transfer համակարգի հետ համատեղ ակցիայի արդյունքները: Ինչպես ԱրմԻնֆո-ին հայտնել են բանկի մամուլի ծառայությունից, բանկի միջոցով արտասահմանից Converse Transfer համակարգով փոխանցումներ ստացած հաճախորդների համար անցկացված խաղարկությամբ 1 հաճախորդ շահել է երկու անձի համար ուղեգիր ԱՄԷ, 1 հաճախորդ՝ iPhone7: Եվս թվով 11 հաճախորդ դրամային և իրային նվերներ են շահել:
Արմինֆո.Կոնվերս Բանկը օգոստոսի 3-ին ձեռնամուխ է եղել իր թողարկած 1 մլրդ.դրամ ծավալով կորպորատիվ դրամային պարտատոմսերի տեղաբաշխմանը: ԻնչպեսԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից, տեղաբաշխմանը կհետևի պարտատոմսերի ցուցակումը «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» կորպորատիվ պարտատոմսերի հարթակում՝ երկրորդային շուկայում շրջանառվելու համար:
Աղբյուրի համաձայն, թողարկման ընդհանուր ծավալը 1 մլրդ դրամ է: Մեկ պարտատոմսի անվանական արժեքը 100.000 դրամ է, շրջանառության ժամկետը՝ 24 ամիս, իսկ արժեկտրոնների վճարման պարբերականությունը՝ կիսամյակային: Պարտատոմսերի արժեկտրոնային եկամտաբերությունը կազմելու է տարեկան 10.5 տոկոս, իսկ էֆեկտիվ տոկոսադրույքը՝ 10.78 տոկոս:
Արմինֆո. Հուլիսի 27-ին՝ հիմնանորոգումից և վերազինումից հետո վերաբացվել է Կոնվերս Բանկի «Մեծամոր» մասնաճյուղը, որտեղ հաճախորդները կարող են օգտվել ունիվերսալ բանկային ծառայությունների ամբողջ փաթեթից՝ ավանդ, վարկ, արտարժույթի փոխանակում, տեղական և միջազգային փոխանցումներ և այլն: Մասնաճյուղի տարածքում տեղակայվել են բանկոմատ և վճարային տերմինալ:
Արմինֆո.Կայացավ Կոնվերս Բանկի՝ Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի (ՎԶԵԲ) «Introduction to Trade Finance» ուսուցման ծրագրին մասնակցած և բարձր արդյունքներ ապահովելու համար միջազգային որակավորման անհատական սերտիֆիկատների արժանացած աշխատակիցների պարգևատրման արարողությունը: Այս մասին ԱրմԻՆֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից: