Արմինֆո.Միջոցառումը, որը նվիրված էր Արցախի Հանրապետության (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն) անկախության և պետականության 26-ամյակին, տեղի ունեցավ սեպտեմբերի 3-ին, Սանկտ Պետերբուրգի հայկական համայնքի «Վերնատուն» մշակութային կենտրոնում:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել են նախաձեռնող խմբից, միջոցառումը մեկնարկել է աղոթքով և Սանկտ Պետերբուրգի և հյուսիս-արևմտյան տարածաշրջանի Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ փոխանորդ Պողոս Վարդանյանի բացման խոսքով: Ներկաներին խոսքով դիմեցին նաև Սանկտ-Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանը, Փախստականների վերականգնման կենտրոնի հիմնադիր Ադելինա Աշոտովնա Մնացականովանը:
Հավաքվածները խոսել են Արցախի հետ սոցիալական, մշակութային, կրթական, հումանիտար և տնտեսական կապերի ամրապնդմասն մասին, հիշելով Արցախյան պատերազմի հերոսներին, հարգանքի տուրք մատուցելով Ադրբեջանի ապրիլյան ագրեսիայի հետևանքով զոհված երիտասարդ ռազմիկներին: Միջոցառման ընթացքում ցուցադրվեցին ֆիլմեր և տեսանյութեր:
Հիշեցնենք, որ այս օրերին Արցախում տեղի ունեցավ պետերբուրգցի գրող Լևոն Ադյանի գրքերի շնորհանդեսը: