Արմինֆո. Դեսպանների նշանակման և հետ կանչման ընթացակարգը կարգավորվում է սահմանադրությամբ և օրենքով: ԱրմԻնֆո-ի թղթակցին այդ մասին հայտարարել է ԱԳՆ մամլո խոսնակ Տիգրան Բալայանը, մենկաբանելով հայկական ԶԼՄ-ներում շրջանառվող այն լուրերը, թե Վրաստանի իշխանությունները հրաժարվում են ագրեման տրամադրել Վրաստանում Հայաստանի դեսպանի պաշտոնում «Կովկաս» ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանի նշանակմանը:
«Դեսպանների նշանակման և հետ կանչման ընթացակարգը կարգավորվում է սահմանադրությամբ և օրենքով: Մնացածը լուրերն են, ենթադրություններ և վարկածներ», - աասել է Բալայանը:
«Ժամանակ» թերթը, վկայակոչելով սեփական աղբյուրները, հաղորդել է, թե Վրաստանի իշխանությունները հրաժարվում են համաձայնություն տալ Վրաստանում Հայաստանի դեսպանի պաշտոնում «Կովկաս» ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանի նշանակմանը, մտավախություն ունենալով, որ վերջինը կպաշտպանի «ոչ թե Հայաստանի, այլ Ռուսաստանի շահհերը»:
Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկատվություն էր հայտնվել Վրաստանում Հայաստանի դեսպանի պաշտոնում Սերգեյ Մինասյանի նշանակման մասին, ինչի պաշտոնական հաստատում կամ հերքում չի եղել:
Հիշեցնենք, որ այսօր Վրաստանում Հայաստանի դեսպանը խորհրդային հանրահայտ ծանրորդ 60-ամյա Յուրի Վարդանյանն է: