Արմինֆո.ԱԻՆ աշխատակիցներն առայժմ խորհրդարանի շենքում ռումբ չեն հայտնաբերել: Այդ մասին լրագրողներին հայտարարել է ԱԻ փոխնախարար Դավիթ Կարապետյանը: Նրա հավաստամամբ որոնողական աշխատանքները դեռ շարունակվում են: Այս պահին ԱԻՆ սակրավորներն ու ոստիկանության կինոլոգները ստուգում են ԱԺ շենքը, սակայն առայժմ կասկածելի ոչինչ չի հայտնաբերվել:
Ինչպես ԱրմԻնֆո-ն արդեն հաղորդել է, սեպտեմբերի 2-ին, ժամը 06:56-ին ահազանգ է ստացվել, որ Բաղրամյան 19 հասցեում գտնվող Ազգային ժողովի շենքում ռումբ կա տեղադրված:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ԱԻՆ մամուլի ծառայությունից, դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը: Դեպքի վայրում է գտնվել ԱԻՆ ՓԾ ՔՊ վարչության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներական ջոկատի հրամանատարը: «Կտրվի լրացուցիչ տեղեկություն», - նշված է հաղորդագրությունում:
Հիշեցնենք, որ նախօրեին ահազանգ էր ստացվել Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության շենքում պայթուցիչ սարքի տեղադրման մասին: Ավելի ուշ պարզվել էր, որ ահազանը կեղծ է: