Արմինֆո. Օգոստոսի 27-ից սեպտեմբերի 2-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում օպերատիվ իրադրությունը շարունակել է մնալ հարաբերական հանգիստ:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից, նշված ժամանակահատվածում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 200 անգամ՝ հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով ավելի քան 2200 կրակոց: «ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են լիակատար վերահսկողություն պահպանել առաջնագծում և վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը», - ասվում է հաղորդագրությունում: