Արմինֆո.Ադրբեջանի ԶՈւ առաջին անգամ չեն խախտում հրադադարի ռեժիմը ԵԱՀԿ դիտարկման ժամանակ. այդ գործողությունները մշտական բնույթ են կրում: Այդ մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արտակ Զաքարյանը՝ պատասխանելով Հայաստանի հետ սահմանին ԵԱՀԿ դիտարկման ընթացքում Ադրբեջանի ԶՈւ կողմից կրակ բացելու վերաբերյալ ԱրմԻնֆո-ի հարցին:
Նրա խոսքով, Հայաստանի պաշտպանության նախարարությունն արդեն իր դիրքորոշումը հայտնել է միջադեպի առնչությամբ: «Կրակոցներն անմիջականորեն ուղղված չէին դիտարկման խմբի մասնակիցների վրա, սակայն դրանք հնչել են, և դա վկայում է այն մասին, որ Ադրբեջանի զինված ուժերը մշտապես շաորւնակում են խախտել հրադադարի ռեժիմը»,- ասել է Զաքարյանը:
Նշենք, որ օգոստոսի 31-ին հայ-ադրբեջանական պետական սահմանին՝ Տավուշի մարզի Չինարի գյուղի ուղղությամբ, ԵԱՀԿ դիտարկման ընթացքում Ադրբեջանի զինված ուժերը կրակ են բացել: Այդ մասինtwitter-ի իր էջում գրել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը, այնուհետև այդ տեղեկատվությունը հաստատել է նաև ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը: Մինչդեռ ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնում են, որ հայ-ադրբեջանական սահմանին հերթական դիտարկումն անցել է առանց միջադեպերի:
Արմինֆո.Ադրբեջանի կողմից Նախիջևանի ուղղությամբ ռազմական տեխնիկայի կուտակման առնչությամբ ՀԱՊԿ օգնությանը դիմելու անհրաժեշտություն այսօր չկա: Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արտակ Զաքարյանը՝ պատասխանելով այն հարցին, թե նախատեսում է արդյոք Հայաստանը դիմել ՀԱՊԿ օգնությանը՝ կապված Հայաստանի հետ սահմանին կենդանի ուժի և սպառազինության կուտակման հետ:
Արմինֆո.Ռուսաստանի ԱԳՆ-ն տեղեկատվություն չունի Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների մակարդակով հանդիպման հնարավոր անցկացման վերաբերյալ` օգոստոսի 31-ին հայ-ադրբեջանական սահմանին ԵԱՀԿ դիտարկման խմբի գնդակոծության առնչությամբ:
Արմինֆո.«Այսօր Արևելյան գործընկերության վեց երկրներից չորսի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը շարունակում են խախտվել գոյություն ունեցող հակամարտությունների պատճառով», - հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը` Բուդապեշտում Վիշեգրադյան խմբի (Լեհաստան, Չեխիա, Սլովակիա և Հունգարիա) և Արևելյան գործընկերության երկրների արտգործնախարարների հանդիպմանը:
Արմինֆո. Հայ-ադրբեջանական սահմանին ԵԱՀԿ դիտարկման ընթացքում ադրբեջանական կողմից հնչած կրակոցներն ուղղված են ընդդեմ ԵԱՀԿ Մինսկի խմբի, ղարաբաղյան հակամարտության գոտում լարվածության նվազեցմանը նպատակաուղղված Վիեննայի և Պետերբուրգի փաստաթղթերի: ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովն ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում այդպես է արձագանքել այսօր հայ-ադրբեջանական սահմանին ԵԱՀԿ դիտարկման ժամանակ տեղի ունեցած միջադեպին:
Արմինֆո.ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի անդատի համաձայն՝ օգոստոսի 31-ին հայ-ադրբեջանական պետական սահմանին՝ Տավուշի մարզի Չինարի գյուղի ուղղությամբ, տեղի է ունեցել հերթական դիտարկումը: