Արմինֆո.ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի անդատի համաձայն՝ օգոստոսի 31-ին հայ-ադրբեջանական պետական սահմանին՝ Տավուշի մարզի Չինարի գյուղի ուղղությամբ, տեղի է ունեցել հերթական դիտարկումը:
Ինչպես twitter-ի իր էջում գրել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը, Ադրբեջանի զինված ուժերը կրակ են բացել ԵԱՀԿ դիտարկման ընթացքում:
Հայկական կողմից դիկտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը, նրա դաշտային օգնականներ Գեննադի Պետրիկան և Օգնիեն Յովիչը:
Ադրբեջանական կողմից՝ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Միխայիլ Օլարուն, Սայմոն Թիլլերը և Մարտին Շուստերը: