Արմինֆո. Թուրքիայի ԱԳՆ-ը խիստ քննադատության է ենթարկել ԱՄՆ իշխանությունների մեղադրական դատավճիռը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի 15 թիկնապահի նկատմամբ, ովքեր մայիսի 16-ին Վաշինգտոնում մասնակցել էին խաղաղ ցուցարարների վրա հարձակմանը:
«Մենք վճռականորեն մեր բողոքն ենք հայտնում, քանի որ այն կանխակալ մեղադրական եզրակացություն է: Այդ հարցի առնչությամբ մեր արձագանքը փոխանցվել է Անկարայում ԱՄՆ դեսպանին»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Միաժամանակ գերատեսչությունում ընդգծում են, որ Թուրքիան իրեն իրավունք է վերապահում բողոքարկել այդ որոշումը,լ քանի որ գտնում է, որ այն ունի քաղաքական ենթատեքստ, անհիմն է, և ԱՄՆ քաղաքական որոշակի շրջանակների ջանքների արդյունք է:
Նախօրեին մեղադրանք է առաջադրվել ընթացիկ տարվա մայիսին Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանատան մոտ խաղաղ ցուցարարների վրա հարձակման 19 մասնակցի: Մեղադրյալներից 15-ը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի անվտանգության ծառայության աշխատակիցներ են: Միաժամանակ նշվում է, որ 19 անձի մեղադրանք է ներկայացվել ատելության հողի վրա հարձակման նպատակով դավադրություն կազմակերպելու հոդվածով /մինչև 15 տարի ազատազրկում/:
Հիշեցնենք, որ մայիսի 16-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի ԱՄՆ այցի կապակցությամբ մի խումբ ցուցարարներ բողոքի ակցիա էին կազմակերպել Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանատան առջև։ Էրդողանի թիկնապահները և աջակիցները, ճեղքելով ոստիկանական պատը, հարձակվել էին քուրդ և հայ ցուցարարների վրա ու ծեծի ենթարկել նրանց։ Միջադեպի արդյունքում տուժել էր 10 խաղաղ ցուցարար: Միջադեպը մեծ հակազդեցություն էր հարուցել ԱՄՆ հասարակաքաղաքական շրջանակներում: ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնն անթույլատրելի էր համարել թուրք իրավապահների գործողությունները` խոստանալով պատասխանատվության ենթարկել բոլոր մեղավորներին: Ի պատասխան Վաշինգտոնի գործողությունների և հայտարարությունների` Անկարան խորհրդատվությունների համար հետ էր կանչել ԱՄՆ-ում իր դեսպան Սերդար Քըլըչին:
Արմինֆո. ԱՄՆ 36 կոնգրեսականներ կոչով դիմել են պետքարտուղար Ռեքս Թիլերսոնին` պահանջելով դադարեցնել ամերիկյան զենքի վաճառքը Թուրքիային` Վաշինգտոնում Էրդողանի թիկնապահների կողմցի խաղաղ ցուցարարների նկատմամբ բռնության կիրառմանն առնչվող միջադեպից հետո:
Արմինֆո. Թուրքիայի նախագահ Ռեջեթ Թայիփ Էրդողանի թիկնապահներին ձերբակալության օրդեր տալու վերաբերյալ ԱՄՆ ոստիկանության որոշումը հարուցել է Անկարայի զայրույթը:
Արմինֆո. ԱՄՆ ոստիկանությունը Թուրքիայի նախագահ Ռեջեթ Թայիփ Էրդողանի թիկնապահներին ձերբակալության օրդեր է տվել, որոնք մասնակցել են Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանատան մոտ խաղաղ ցուցարարներին ծեծի ենթարկելուն: Այդ մասին հայտնել են Վաշինգտոնի ոստիկանության ղեկավար Պիտեր Նյուշեմը և քաղաքապետ Մուրիել Բոուսերը: