Արմինֆո. Օգոստոսի 15-ին Կոնվերս Բանկում ամփոփվել են #ConverseVisaWeekend ակցիայի արդյունքները և մրցանակներ են շնորհվել Բանկի՝ Visa քարտերով առավելագույն գումարի գնումներ կատարած հաճախորդներին: Նրանցից 3-ը պարգևատրվել է iPhone 7 հեռախոսներով, ևս 9-ը՝ 100.000-ական դրամով: Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին բանկի մամուլի ծառայությունից, ակցիայի ևս 50 ակտիվ մասնակցի շնորհվել են խրախուսական մրցանակներ:
«Սա Կոնվերս Բանկի՝ ՎԻԶԱ-յի հետ համագործակցությամբ իրականացված հերթական ակցիան էր, որի նպատակը անկանխիկ գործարքների խթանումն էր ու հախճախորդների խրախուսումը: Համագործակցությունը լինելու է շարունակական: Առաջիկայում ևս ՎԻԶԱ-յի հետ համագործակցության շրջանակներում Բանկը հանդես է գալու նոր շահավետ առաջարկներով», - ասել են Կոնվերս Բանկում:
Նշենք, որ #ConverseVisaWeekend ակցիան մեկնարկել էր մայիսին՝ անկանխիկ գործարքների խթանման նպատակով: Դրա շրջանակներում «Կոնվերս Բանկն» իր հաճախորդներին էր առաջակել մինչև օգոստոսի 10-ը կատարել անկանխիկ գնումներ Visa քարտերով եւ դրանց դիմաց պարգեւներ ստանալու հնարավորություն ընձեռել:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության պատրաստած «Հայաստանի բանկերը քարտային բիզնեսում» վերլուծական տեղեկագրի, «Կոնվերս Բանկն» ակտիվ քարտերի ընդհանուր թվով, ինչպես նաև Visa քարտերի թվով գտնվում է առաջատարների հնգյակում: 2017 թվականի ապրիլի 1-ի դրությամբ բանկի Visa քարտերի թիվը տարեկան կտրվածքով ավելացել է 16%, մինչև 47,2 հազար: Բանկի ակտիվ քարտերի ընդհանուր թվում Visa քարտերը կազմել են 30%: Կոնվերս բանկի պլաստիկ գործարքների ծավալը 2016 թվականին աճել է 10.5%, մինչև 201.2 մլրդ դրամ, այս ցուցանիշով 3 տեղից բարձրանալով 2-րդ տեղ: 2017 թվականի ապրլի 1-ի դրությամբ Բանկն ունեցել է 103 բանկոմատ և 637 սեփական POS- տերմինալ, տարեկան կտրվածքով համապատասխանաբար աճելով` 5,1% և 26%: «Կոնվերս Բանկը» տեղական ArCa քարտերին զուգընթաց թողարկում և սպասարկում է նաև Visa և MasterCard քարտեր:
Արմինֆո. Կոնվերս Բանկը ամփոփել է արագ դրամական փոխանցումների Converse Transfer համակարգի հետ համատեղ ակցիայի արդյունքները: Ինչպես ԱրմԻնֆո-ին հայտնել են բանկի մամուլի ծառայությունից, բանկի միջոցով արտասահմանից Converse Transfer համակարգով փոխանցումներ ստացած հաճախորդների համար անցկացված խաղարկությամբ 1 հաճախորդ շահել է երկու անձի համար ուղեգիր ԱՄԷ, 1 հաճախորդ՝ iPhone7: Եվս թվով 11 հաճախորդ դրամային և իրային նվերներ են շահել:
Արմինֆո.Կոնվերս Բանկը օգոստոսի 3-ին ձեռնամուխ է եղել իր թողարկած 1 մլրդ.դրամ ծավալով կորպորատիվ դրամային պարտատոմսերի տեղաբաշխմանը: ԻնչպեսԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից, տեղաբաշխմանը կհետևի պարտատոմսերի ցուցակումը «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» կորպորատիվ պարտատոմսերի հարթակում՝ երկրորդային շուկայում շրջանառվելու համար:
Աղբյուրի համաձայն, թողարկման ընդհանուր ծավալը 1 մլրդ դրամ է: Մեկ պարտատոմսի անվանական արժեքը 100.000 դրամ է, շրջանառության ժամկետը՝ 24 ամիս, իսկ արժեկտրոնների վճարման պարբերականությունը՝ կիսամյակային: Պարտատոմսերի արժեկտրոնային եկամտաբերությունը կազմելու է տարեկան 10.5 տոկոս, իսկ էֆեկտիվ տոկոսադրույքը՝ 10.78 տոկոս:
Արմինֆո. Հուլիսի 27-ին՝ հիմնանորոգումից և վերազինումից հետո վերաբացվել է Կոնվերս Բանկի «Մեծամոր» մասնաճյուղը, որտեղ հաճախորդները կարող են օգտվել ունիվերսալ բանկային ծառայությունների ամբողջ փաթեթից՝ ավանդ, վարկ, արտարժույթի փոխանակում, տեղական և միջազգային փոխանցումներ և այլն: Մասնաճյուղի տարածքում տեղակայվել են բանկոմատ և վճարային տերմինալ:
Արմինֆո.Կայացավ Կոնվերս Բանկի՝ Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի (ՎԶԵԲ) «Introduction to Trade Finance» ուսուցման ծրագրին մասնակցած և բարձր արդյունքներ ապահովելու համար միջազգային որակավորման անհատական սերտիֆիկատների արժանացած աշխատակիցների պարգևատրման արարողությունը: Այս մասին ԱրմԻՆֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից:
Արմինֆո.
Արմինֆո. Կոնվերս Բանկն իր հաճախորդների ամառային հանգիստն ավելի մատչելի և հարմարավետ դարձնելու նպատակով, սկսել է համագործակցությունը armhotels.am կայքի հետ: Հունիսի 15-սեպտեմբերի 15-ն ընկած ժամանակահատվածում այդ ինտերնետային հարթակում հյուրանոցների ամրագրման, ինչպես նաև ծառայությունների պատվիրման դեպքում Կոնվերս Բանկի քարտապանները կստանան 5 տոկոս cashback:
Արմինֆո. Տարեսկզբից զգալիորեն աճել են Ազգային հիփոթեքային ընկերության ֆինանսավորմամբ և «Մատչելի բնակարան երիտասարդներին» ծրագրի շրջանակներում Կոնվերս Բանկի վարկավորման ծավալները:
Արմինֆո. Կոնվերս Բանկն առաջարկում է ամառային հանգստի կազմակերպման լավագույն տարբերակը՝ ConverseQvota ծառայության գործարկմամբ Բանկի քարտապանների համար ընդլայնելով վարկային գծի/սահմանաչափի օգտագործման հնարավորությունները: