Արմինֆո.Ընթացիկ տարվա մայիսին Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանատան մոտ խաղաղ ցուցարարների վրա հարձակման 19 մասնակցի մեղադրանք է առաջադրվել:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հայտնել են Ամերիկայի հայկական ազգային կոմիտեի /ANCA/ մամուլի ծառայությունից, մեղադրյալներից 15-ը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի անվտանգության ծառայության աշխատակիցներ են: Միաժամանակ նշվում է, որ 19 անձի մեղադրանք է ներկայացվել ատելության հողի վրա հարձակման նպատակով դավադրություն կազմակերպելու հոդվածով /մինչև 15 տարի ազատազրկում/:
«Այսօրվա մեղադրական եզրակացությունը կարևոր քայլ է ընթացիկ տարվա մայիսին Թուրքիայի նախագահի Վաշինգտոն այցի ժամանակ ԱՄՆ քաղաքացիների նկատմամբ ատելության հողի վրա իրականացված հանցագործությունների առնչությամբ արդարության ապահովման ճանապարհին»,- հայտարարել է ANCA հասարակայնության հետ կապերի տնօրեն Էլիզաբեթ Չուլջյանը:
Հիշեցնենք, որ մայիսի 16-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի ԱՄՆ այցի կապակցությամբ մի խումբ ցուցարարներ բողոքի ակցիա էին կազմակերպել Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանատան առջև։ Էրդողանի թիկնապահները և աջակիցները, ճեղքելով ոստիկանական պատը, հարձակվել էին քուրդ և հայ ցուցարարների վրա ու ծեծի ենթարկել նրանց։ Միջադեպի արդյունքում տուժել էր 10 խաղաղ ցուցարար: Միջադեպը մեծ հակազդեցություն էր հարուցել ԱՄՆ հասարակաքաղաքական շրջանակներում: ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնն անթույլատրելի էր համարել թուրք իրավապահների գործողությունները` խոստանալով պատասխանատվության ենթարկել բոլոր մեղավորներին: Ի պատասխան Վաշինգտոնի գործողությունների և հայտարարությունների` Անկարան խորհրդատվությունների համար հետ էր կանչել ԱՄՆ-ում իր դեսպան Սերդար Քըլըչին:
Արմինֆո. ԱՄՆ 36 կոնգրեսականներ կոչով դիմել են պետքարտուղար Ռեքս Թիլերսոնին` պահանջելով դադարեցնել ամերիկյան զենքի վաճառքը Թուրքիային` Վաշինգտոնում Էրդողանի թիկնապահների կողմցի խաղաղ ցուցարարների նկատմամբ բռնության կիրառմանն առնչվող միջադեպից հետո:
Արմինֆո. Թուրքիայի նախագահ Ռեջեթ Թայիփ Էրդողանի թիկնապահներին ձերբակալության օրդեր տալու վերաբերյալ ԱՄՆ ոստիկանության որոշումը հարուցել է Անկարայի զայրույթը:
Արմինֆո. ԱՄՆ ոստիկանությունը Թուրքիայի նախագահ Ռեջեթ Թայիփ Էրդողանի թիկնապահներին ձերբակալության օրդեր է տվել, որոնք մասնակցել են Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանատան մոտ խաղաղ ցուցարարներին ծեծի ենթարկելուն: Այդ մասին հայտնել են Վաշինգտոնի ոստիկանության ղեկավար Պիտեր Նյուշեմը և քաղաքապետ Մուրիել Բոուսերը: