Արմինֆո. Էրեբունի վարչական շրջանում գտնվող բիլիարդանոցներից մեկում աղջկան պատանդ վերցրած և ոստիկանական դիպուկահարի կողմից վնասազերծված հանցագործը մահացել է «Էրեբունի» բժշկական կենտրոնում: Այդ մասին ԱրմԻնֆո-ին հայտնել են ՀՀ Ոստիկանությունում:
Նշենք, որ հանցագործը մեկ ժամ պատանդ է պահել աղջկան և սպառնացել սպանել նրան: Ժամանած ոստիկանները, հանցագործին վնասազերծելու նպատակով, դիպուկահարկի միջոցով վիրավորել են նրան: Հանցագործության շարժառիթները դեռ հայտնի չեն: