Արմինֆո. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի իր պաշտոնակից Սերժ Սարգսյանին՝ Ռուսաստանի Դաշնության եւ Հայաստանի Հանրապետության միջեւ բարեկամության, համագործակցության եւ փոխօգնության պայմանագրի կնքման 20-րդ տարեդարձի կապակցությամբ։
Ինչպես հաղորդում է ՌԴ նախագահի մամուլի ծառայությունը, Ռուսաստանի նախագահը նշել է ռուս-հայկական հարաբերությունների վաղեմի և հարուստ պատմությունը, որին բոլոր ժամանակներում հիմք են ծառայել բարեկամության և փոխադարձ հարգանքի ամուր կապերը երկու երկրների ժողովուրդների միջև:
«1997 թվականի պայմանագիրը սկիզբ է դրել Ռուսաստանի և Հայաստանի միջպետական կապերի արդի փուլին: Այդ կարևոր փաստաթղթի ստորագրումը պայմաններ է ստեղծել քաղաքական երկխոսության ընդլայնման, առևտրատնտեսական, գիտատեխնիկական, հումանիտար և այլ բնագավառներում երկկողմ համագործակցության որակական աճի համար», - ընդգծել է ՌԴ նախագահը:
Պուտինը բարձր է գնահատել ռուս-հայկական հարաբերությունների զարգացումը, որոնք անցած երկու տասնամյակի ընթացքում հասել են դաշնակցային փոխգործակցության մակարդակի. Մոսկվան ու Երևանը արդյունավետ փոխգործակցում են եվրասիական ինտեգրման գործընթացների շրջանակում, համակարգում են ջանքերը տարածաշրջանային անվտանգության և կայունության ապահովման նպատակով:
Ռուսաստանի նախագահը հաստատել է ռուս-հայկական կապերի ողջ համալիրի հետագա աճին ուղղված ակտիվ համատեղ աշխատանքը շարունակելու պատրաստակամությունը` երկու երկրների եղբայր ժողովուրդների շահերին համապատասխան:
Արմինֆո.Օգոստոսի 28-ին՝ ժամը 13:10-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի «Նաիրիտե գործարանի տարածքում պայթյունի ձայն է լսվել և հրդեհ է բռնկվել:
Արմինֆո.Հերթական անտառային հրդեհը Հայաստանում. երեկվանից այրվում է Սյունիքի մարզում գտնվող «Խուստուփ» արգելավայրը:
Արմինֆո.Ադրբեջանի զինված ուժերի զորամասերից մեկի զինամթերքի պահեստում բռնկված հրդեհը տեղայնացվել է:
Արմինֆո."Խոսրովի անտառ" պետական արգելոցի տարածքում հետմարման աշխատանքները շարունակվում են
Արմինֆո.ՀՀ քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է Վայոց ձորի մարզում՝ Արտավան գյուղի տարածքում, հրդեհի բռնկման պատճառը։ Մեղադրանք է առաջադրվել մեկ անձի: