Արմինֆո.Ֆեյսբուք սոցիալական ցանցում «Մենք ենք տերը մեր երկրի» նախաձեռնությունը «Դասադուլ եւ գործադուլ» անունը կրող միջոցառում է ստեղծել: Նախաձեռնությունն առաջարկում է սեպտեմբերի 1-ից դպրոցներում եւ բարձրագույն ուսումնական հաստատություններում դասադուլներ սկսել. «Սասնա ծռեր» շարժման մաս են հատկապես երիտասարդները, ուսանողները եւ դպրոցականները, բոլոր աշխատող մարդիկ: Մենք պետք է սեպտեմբերի 1-ից կազմակերպված սկսենք դասադուլ եւ գործադուլ: Միայն կազմակերպված ակցիան կտա արդյունք: Առաջարկում ենք ուսանողներին ու դպրոցականներին տանը մնալ դասաժամերին եւ խմբերով տանը կամ այլ վայրում սովորել իրենց առարկաները, իսկ երեկոյան իջնել Ազատության հրապարակ քննարկելու այդ ուսումնական հաստատություններում դասադուլի վիճակը: Ամեն ֆակուլտետից պետք է լինի մի խումբ, որը կհամակարգի դասադուլավորների գործողությունները»,- գրված է միջոցառման ազդագրում: