Արմինֆո.ԱՄՆ պաշտոնապես Էնդրյու Շեֆերին նշանակել է ԵԱՀԿ Մինսկի խմբի մշտական համանախագահ:
ԱՄՆ Պետդեպարտամենտի հաղորդման համաձանյ, Վաշինգտոնը հավատարիմ է մնում ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքին և կշարունակի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերին օգնել հասնելու խաղաղ կարգավորման, պաշտպանում է հակամարտության արդար կարգավորումը միջազգային իրավունքի հիման վրա, և Էնդրյու Շեֆերը կօգնի կողմերին հասնելու այդ նպատակին: Գերատեսչությունում նաև նշում են, որ Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունները տեղեկացված են Էնդրյու Շեֆերի նշանակմամ մասին, որն արդեն ձեռնամուխ է եղել իր պարտականությունների կատարմանը:
Արմինֆո. ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ-ից նոր համանախագահ է նշանակվել Էնդրյու Շեֆերը: Այդ մասին հայտնել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի ժամանակավոր համանախագահ Ռիչարդ Հոգլանդը։