Արմինֆո.Հայաստանի և Ադրբեջանի հոգևոր առաջնորդների հանդիպումը չի կարող լուրջ ազդեցություն գործել ղարաբաղյան հակամարտության կարգավորման վրա, համոզված է Կովկաս ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը: Նրա ասելով, նման մակարդակի հանդիպումներ պարբերաբար տեղի են ունենում, սակայն դրանք չեն կարող որևէ կերպ անդրադառնալ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի վրա:
Ինչպես Ավելի վաղ հաղորդել էր Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգը, Կովկասի մահմեդականների վարչության ղեկավար Ալլահշուքյուր Փաշազադեի և ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսի հանդիպումը տեղի կունենա, ըստ նախնական տվյալների, սեպտեմբերի 8-ին Մոսկվայում` համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի միջնորդությամբ: Հանդիպման օրակարգում կլինի նաև Ղարաբաղի հարցը:
Արմինֆո.Առաջիկայում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում չի նախատեսվում: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան` պատասխանելով առաջիկայում Լավրով-Նալբանդյան-Մամեդյարով ձևաչափով հանդիպման հնարավորությանն առնչվող հարցին:
Արմինֆո. Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան, որտեղ բանակցություններ կվարի Ռուսաստանի իր պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ: Փետրվարի 15-ի ճեպազրույցում այդ մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: