Արմինֆո.Օգոստոսի 28-ին՝ ժամը 13:10-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի «Նաիրիտե գործարանի տարածքում պայթյունի ձայն է լսվել և հրդեհ է բռնկվել:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը, հրդեհի բարդության «թիվ 3ե կանչով դեպքի վայր է մեկնել ինը մարտական հաշվարկ:
Նշենք, որ դեռ հայտնի չէ, թե արդյոք նախկին քիմիական հսկայի տարածքում կան վտանգավոր նյութեր, և դրանց առկայության դեպքում արդյոք գտնվում են կրակի հասանելիության գոտում: