Արմինֆո.Հերթական անտառային հրդեհը Հայաստանում. երեկվանից այրվում է Սյունիքի մարզում գտնվող «Խուստուփ» արգելավայրը:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հայտնել են Բնապահպանության նախարարությունում,
օգոստոսի 28 -ի ժամը 11-ի դրությամբ «Զանգեզուր կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի «Խուստուփ» արգելավայրից դեպի «Ձագեձոր»-ի հատված` ծուխը սկսել է ակտիվանալ։ Համալիրի աշխատակիցները և ՀՀ ԱԻՆ հրշեջ փրկարարներն այս պահին տվյալ տարածքում են և իրականացնում են հրդեհաշիջման աշխատանքներ: Էկոլոգների տվյալներով, արդեն այրվել է 10 հա տարածք:
Նշենք, որ օգոստոսին Հայաստանի տարածքում ևս երկու խոշոր հրդեհ է տեղի ունեցել. Խոսրովի արգելոցում, ուր, պաշտոնական տվյալներով, այրվել է 360 մակերեսով անտառ, իսկ ոչ պաշտոնական տվյալներով՝ 2,5 հազար հա, և Արտավանի անտառտնտեսությունում, որտեղ այրվել է 240 հա անտառ:
Արմինֆո."Խոսրովի անտառ" պետական արգելոցի տարածքում հետմարման աշխատանքները շարունակվում են
Արմինֆո. Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը հորդորել է սև կատու չփնտրել մութ սենյակում, հատկապես, եթե այնտեղ կատու չկա: «Գործին նվիրվածությունն ու կազմակերպվածությունը, որը դրսևորել են բոլորը Վայոց ձորի մարզում և «Խոսրովի անտառ» արգելոցում հրդեհաշիջման աշխատանքների ժամանակ, արժանի են ամեն տեսակի դրվատանքի», - օգոստոսի 24-ին կայացած ճեպազրույցի ժամանակ լրագրողներին հայտարարել է Արծվիկ Մինասյանը:
Արմինֆո. Հայաստանի ԱԻՆ-ը Խոսրովի անտառում հրդեհաշիջման աշխատանքներին օգնության վերաբերյալ հարցման առնչությամբ չի ուշացել և գործել է իրավիճակին համարժեք: Այդ մասին հայտարարել է ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը օգոստոսի 24-ի ճեպազրույցում, պատասխանելով այն հարցին, թե ինչու ռուսաստանցի գործընկերները հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավվեցին երրորդ օրը միայն:
Արմինֆո. Օգոստոսի 25-ից 29-ը հանրապետությունում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: