Արմինֆո. Հայաստանի խաղաղապահ բրիգադը և նրա ներգրավվածությունը Աֆղանստանում, Կոսովայում, Լիբանանում, միջազգային դիվանագիտության մեջ Հայաստանի աճող կարևորության և միջազգային անվտանգության համար արված Հայաստանի ներդրման իրական չափանիշն է: Այս մասին «Ազատությանըե տված հարցազրույցում ասել է Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպան Ռիչարդ Միլսը:
«Մեր ռազմական համագործակցությունը ավելի լայն է, քան մեր աշխատանքը հայաստանյան խաղաղապահ բրիգադի հետ: Մենք կենտրոնացած ենք Հայաստանի զինված ուժերի հետ համագործակցության լայն շրջանակի ուղղությամբ: Կենտրոնացած ենք երեք ընդգրկուն ոլորտների ուղղությամբ: Առաջին՝ ռազմական ոլորոտում մեր ֆինանսավորման ծրագիրն է: 2002-ից, երբ մեր ռազմական համագործակցությունը իրապես խորացավ, մենք 49 միլիոն դոլար ենք հատկացրել Հայաստանի զինված ուժերի համար սարքավորումների ձեռքբերման նպատակով՝ սկսած անհատական պաշտպանության միջոցներից մինչև ռադիոկապի միջոցներ և բժշկական սարքավորումներ: Մենք ունենք միջազգային ռազմական ուսումանական ծրագիր, և 2002-ից հատկացրել ենք 7.5 միլիոն դոլար՝ ապահովելու հայաստանյան 200 սպաների, ենթասպաների և Պաշտպանության նախարարության քաղաքացիական աշխատակիցների ուսուցանումը ԱՄՆ ռազմական ինստիտուտներում, ակադեմիաներում՝ սկսած Ազգային ռազմական քոլեջից մինչև Գլխավոր շտաբի քոլեջ: Եվ վերջապես, համագործակցության երրորդ բաղկացուցիչը հումանիտար աջակցության ծրագիրն է: Գերզանցապես Կանզասի ազգային գվարդիայի միջոցով մեր հումանիտար աջակցության ռազմական միավորումները գալիս են Հայաստան և աշխատում են մանկատների, դպրոցների վերանորոգման, բնակավայրերի ջրամատակարարման բարելավման ուղղությամբ: 2002 թվականից 5 միլիոն դոլար ենք հատկացրել այդ ծրարգրերին»,- ասել է դեսպանը:
Արմինֆո. ԵԱՀԿ Մինսկի խմբում ամերիկացի համանախագահ Ռիչարդ Հոգլանդի հրապարակածը Մինսկի խմբի բոլոր համանախագահող երկրների կողմից վերահաստատված սկզբունքներն են, որոնք Հայաստանի կառավարությունը հիմք է ընդունել ղարաբաղյան բանակցությունների համար: Այս մասին «Ազատությանըե տված հարցազրույցում ասել է Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպան Ռիչարդ Միլսը: