Արմինֆո. Ըստ Դոնի Ռոստովում ՀՀ Գլխավոր հյուպատոսությունից ստացված նախնական տվյալների՝ Կուբանում ավտովթարի զոհերի թվում կա ազգությամբ երկու հայ: Նրանց քաղաքացիությունը ճշտվում է: Այդ մասին ասվում է Հայաստանի ԱԳՆ հայտարարությունում:
Բանվորների տեղափոխող ավտոբուսը Կրասնոդարի երկրամասի Վոլնա ավանի չորս մետրանոց նավամատույցից գահավիժել է ծովը, ինչի հետևանքով զոհվել է 18 մարդ: Ըստ նախնական տվյալների, վթարի պատճառը արգելակների խափանումն է եղել: Նախնական տվյալների համաձայն, զոհվածներն ու տուժածները «Ինտերստրոյե ԲԲԸ աշխատակիցներն են: Պատահարի առնչությամբ հարուցվել է քրեական գործ:
Արմինֆո. Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը ճշտում է Կուբանում ավտովթարի արդյունքում տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիների և ազգությամբ հայերի առկայությունը: Այդ մասին ասվում է Հայաստանի ԱԳՆ հայտարարությունում: