Արմինֆո.Օգոստոսի լույս 25-ի գիշերը ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր և Արագածոտնի մարզային վարչությունների ծառայողները՝ համագործակցելով ոստիկանության այլ ստորաբաժանումների և ԱԱԾ աշխատակիցների հետ, իրացնելով օպերատիվ տվյալները, Արմավիրի մարզի Ջանֆիդա և Նալբանդյան գյուղերի միջնամասում հայտնաբերել ու բերման են ենթարկել ծանր հանացագործությունների մեղադրանքով հետախուզվող Թելման Քալաշյանին: Այդ մասին ԱրմԻնֆո-ին հաղորդել են ոստիկանության մամուլի ծառայությունից:
Հիշեցնենք, որ օգոստոսի 1-ին Արագածոտնի մարզի Շամիրամ գյուղի գերեզմանատանը կից սգո սրահում տեղի ունեցած արյունալի միջադեպը հասարակական հնչողություն էր ստացել և լայն քննարկման առարկա դարձել զանգվածային լրատվության միջոցներում ու համացանցում: Օգոստոսի 1-ին, ժամը 10.45-ին ոստիկանություն ահազանգ էր ստացվել, որ անհայտ անձը մտել է սգո սրահ ու կրակ բացել հավաքվածների վրա: Զոհեր ու վիրավորներ կային: Նախնական տվյալներով՝ հանցագործությունը կատարվել էր կենցաղային հողի վրա, օգտագործվել էր «Սայգա» տիպի որսորդական հրացան: Ոստիկանությունն արագ գործեց: Շուտով հայտնի էր կասկածյալի ինքնությունը՝ 1967 թ. ծնված, Արմավիրի մարզի Մյասնիկյան գյուղում հաշվառված Թելման Քալաշյանն էր, որը դեպքի վայրից դիմել էր փախուստի: Հարուցվեց քրեական գործ: Հայտարարվեց հետախուզում: Ոստիկանության տարբեր ստորաբաժանումներ՝ համագործակցելով այլ գերատեսչությունների հետ, հետևողական օպերատիվ-հետախուզական գործողություններ էին իրականացնում հանրապետության ողջ տարածքում: Եվ համակարգված ու հետևողական աշխատանքը հասավ սպասելի ավարտին: Թելման Քալաշյանը կալանավորված է: Նախաքննությունը շարունակվում է:
Արմինֆո.ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում՝ պարզվել են Արագածոտնի մարզի Շամիրամ գյուղում շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով երկու և ավելի անձանց սպանության դեպքի մի շարք հանգամանքներ, շարժառիթը. մեկ անձ հետախուզվում է, ևս մեկը՝ ձերբակալվել է:
Արմինֆո. Օգոստոսի 1-ին, ժամը 10.40-ին ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Շամիրամ գյուղի գերեզմանատանը կրակոցներ են հնչել: