Արմինֆո.Մոսկվայում «Արմիա-2017» ռազմատեխնիկական համաժողովում Հայաստանը ներկայացրել է արդիականացված հակատանկային հրթիռային համալիր, դիպուկահար հրացան, օպտիկական միջոցների ճնշման լազերային համակարգ, նոր արդիականացված ԱԹՍ, ցամաքային թիրախների հայտնաբերման ռադարներ, արդիականացված ականորսիչներ, կրակի կառավարման ավտոմատացված միջոցներ և այլն:
«Ես ակնկալում եմ, որ կկնքվեն հայկական սպառազինությունների գնման շուրջ պայմանագրեր, քանի որ, եթե մենք ցանկանում ենք զարգացնել Հայաստանի ռազմարդյունաբերական համալիրը, առանց մեր սպառազինությունների արտահանման այդ ոլորտը չի կարող զարգանալ: Հայաստանի բանակի պահանջմունքը բավական չէ, ՌԱՀ զարգացման համար», - հայտարարել է պաշտպանության նախարարի տեղակալ-ռազմարդյունաբերության պետական կոմիտեի նախագահ Դավիթ Փախչանյանը՝ հայկական հեռուստատեսությամբ հեռարձակված հարցազրույցում: Փոխնախարարի ասելով, Հայաստանի մասնակցությունը համաժողովին նպատակաուղղված է ՌԱՀ առաջ մղմանը միջազգային շուկայում: «Արմիա-2017» համաժողովում ժամանակակից ռազմական տեխնիկայի բացառիկ ցուցահանդեսի բացման արարողությանը մասնակցելու համար Մոսկվա է մեկնել պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:
Արմինֆո.«Բանակ-2017» միջազգային ռազմատեխնիկական համաժողովում Հայաստանը կներկայացնի սպառազինությունների ազգային ցուցադրություն` Բելառուսի, Ղազախստանի, Չինաստանի, Պակիստանի, Սլովակիայի և ՀԱՀ տաղավարների կողքին: