Արմինֆո. ՀՀ բնապահպանության նախարարությունը հայտնում է, որ «Խոսրովի անտառե պետական արգելոցե պետական ոչ առևտրային կազմակերպության անվամբ բացվել են հատուկ հաշվեհամարներ, որոնցում կուտակված միջոցները կուղղվեն բացառապես «Խոսրովի անտառե պետական արգելոցի հակահրդեհային կարողությունների հզորացմանը և այլ կարիքներին։
Համապատասխան միջոցառումների իրականացման և հատուկ հաշվեհամարներին կուտակված միջոցների տնօրինման նպատակով նախատեսվում է ստեղծել «Խոսրովի անտառե հասարակական խորհուրդ՝ կազմված փորձագետներից, հասարակության վստահությունը վայելող անհատներից, ինչպես նաև նվիրատուների ներկայացուցիչներից։ Խորհուրդը կվերահսկի հավաքագրված միջոցների օգտագործումը և պարբերական հաշվետվությամբ հանրությանը կտեղեկացնի այդ մասին։
Ստորև ներկայացվում է հատուկ հաշիվների ռեկվիզիտները.
«Խոսրովի անտառե պետական արգելոցե պետական ոչ առևտրային կազմակերպություն
ՀՀ Արարատի մարզ, ք. Վեդի, Կասյան 79
ՀՎՀՀ 04108656
<<ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ>> ՓԲԸ
ՀՀ դրամ - հ/հ 220129690305000
ԱՄՆ դոլար - հ/հ 220415140015001
Ռուսական ռուբլի - հ/հ 220129690016958
Եվրո - հ/հ 220415140049002:
Արմինֆո.ՀՀ արտակարգ իրավիճակների փոխնախարար Դավիթ Կարապետյանն այսօր կառավարության նիստում զեկուցել է հանրապետությունում վերջին օրերին բռնկված խոշոր հրդեհների ժամանակ իրականացված հրդեհաշիջման աշխատանքների և օպերատիվ իրավիճակի վերաբերյալ:
Արմինֆո. Հրդեհը վիթխարի վնաս է պատճառել «Խոսրովի անտառ» պետական արգելոցի կենսաբազմազանությանը: Այդ մասին հայտարարել է «Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիայի ղեկավար, բնապահպան Կարինե Դանիելյանը` օգոստոսի 16-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ:
Արմինֆո.Օգոստոսի 15-ի, ժամը 12.00-ի դրությամբ՝ Խոսրովի անտառի պետական արգելոցի սահմաններում այրվել է 16 կմ պարագծով բուսածածկ տարածք, որից 360 հա մակերեսով՝ անտառներ: Հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են:
Արմինֆո. ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանի գլխավորությամբ նախարարության ստորաբաժանումների աշխատակիցները, հրդեհի վայրում գիշերային գործողությունից հետո օգոստոսի 15-ի լուսաբացից վերսկսել են հրդեհաշիջման աշխատանքները: Հրդեհի դեմ պայքարին մասնակցում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարարներ, ՀՀ ՊՆ Արարատի զորամասի զինծառայողներ, ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության Արարատի մարզային վարչության աշխատակիցներ, կամավոր դեպի վայր մեկնած բնապահպան ակտիվիստներ և քաղաքացիներ, Արարատի մարզի համայնքների բնակիչներ: Օգոստոսի 12-ից արգելոցում բռնկված հրդեհը մարելու ուղղությամբ աշխատանքները շարունակվում են նոր թափով: «Խոսրովի անտառե պետական արգելոցի Խոսրովի տեղամասում հրդեհի դեմ պայքարում էին ՀՀ բնապահպանության նախարարության 150 աշխատակից: Աշխատանքներին մեծապես խոչընդոտում են բարդ ռելիեֆը և դրան համապատասխան տեխնիկայի բացակայությունը: Օգոստոսի 15-ի առավոտյան աշխատանքներում ներգրավվել է նաև ՌԴ ԱԻՆ ինքնաթիռը: