Արմինֆո.Ըստ Իսպանիայում Հայաստանի դեսպանության նախնական տվյալների՝ Բարսելոնայում տեղի ունեցած միջադեպի արդյունքում տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիներ չկան։ Այդ մասին ասվում է ՀՀ ԱԳՆ հաղորդագրությունում:
Նշենք, որ օգոստոսի 17-ին Բարսելոնայում ահաբեկչություն է տեղի ունեցել. մեքենան մխրճվել է մարդկանց բազմության մեջ: Իսպանական լրատվամիջոցները հայտնում են 13 զոհվածի և ավելի քան 100 տուժածի մասին:
Ահաբեկչության համար պատասխանատվույթունը միջադեպից մի քանի ժամ անց ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը: