Արմինֆո.ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման մասին տեղեկատվություն չկա: Այդ մասին հայտարարել է ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ռիչարդ Հոգլանդը:
Ըստ որում, նա նշել է, որ համանախագահները, ինչպես ամեն տարի, աշխատում են Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում արտգործնախարարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ: «Հուսով ենք, որ Ադրբեջանի և Հայաստանի նախագահները շուտով կվերսկսեն բանակցությունները»,- ասել է Հոգլանդը ԱՊԱ-ին:
Ավելի վաղ ԵԱՀԿ ՄԽ համանհախագահները հունիսին տարածաշրջան այցից հետո հայտնել էին սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպում կազմակերպելու պայմանավորվածության մասին: Միաժամանակ առաջարկ էր հնչել մինչև ընթացիկ տարվա վերջը Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպում կազմակերպելու վերաբերյալ: