Արմինֆո. Հայաստանն ու Արցախը ներկայացնող երգչուհիներ Սյուզան Մելքոնյանն ու Էռնա Միրզոյանը անցել են «Նոր ալիք-2017» միջազգային մրցույթի եզրափակիչ փուլ, որին մասնակցելու են նաև Ղազախստանի, Վիետնամի, Մոլդովայի, Ռումինիայի, Ռուսաստանի, Ուզբեկստանի, Ուկրաինայի և Շվեդիայի ներկայացուցիչները:
Սյուզան Մելքոնյանը Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի շրջանավարտ է, «Հայաստանի սուպետաստղ» նախագծի եզրափակիչ փուլի մասնակից է, «Եվրատեսիլ 2016» ընտրական փուլի եզրափակիչ փուլի մասնակից:
Արցախցի Էռնա Միրզոյանը ավարտել է «Արցախի ձայն» պրոդյուսերական կենտրոնը, երաժշտական ուսումնարանի 4-րդ կուրսի ուսանող, «Հայաստանի ձայն» նախագծի եզրափակիչ փուլի մասնակից է:
«Նոր ալիք 2017» միջազգային մրցույթի եզրափակիչ փուլը տեղի կունենա սեպտեմբերի 8-14-ը Սոչիում: