Արմինֆո.Վրաստանում ՆԱՏՕ զերավարժություններին Հայաստանի մասնակցությունը թելադրված է անվտանգության բնագավառում Արևմուտքի հետ համագործակցությունը խորացնելու անհրաժեշտությամբ: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը:
Հուլիսի 30-ին Վրաստանի Վազիանի զորավարժարանում մեկնարկած ՆԱՏՕ-ի Noble Partner 2017 զորավարժությունները կավարտվեն օգոստոսի 13-ին: Զորավարժություններին մասնակցում է 3 հազար զինվորական 8 երկրներից` ՆԱՏՕ հինգ անդամներ ԱՄՆ-ից, Միացյալ Թագավորությունից, Գերմանիայից, Սլովենիայից, Թուրքիայից և երեք դաշնակից երկրներից` Ոկրաինայից, Հայաստանից և Վրաստանից: Զորավարժություններին մասնակցում է ԱՄՆ շուրջ 1600 և Վրաստանի 800 զինծառայող: Հայաստանը ներկայացված է 40 հոգանոց դասակով: Զորավարժություններն այցելել է ԱՄՆ փոխնախագահ Մայքլ Փենսը:
«Երևանի համար կարևոր է անվտանգության ապահովման աղբյուրների և գործընկերների դիվերսիֆիկացումը` այդ հարցում հույսը չդնելով բացառապես Մոսկվայի վրա` որպես ռազմավարական գործընկեր», - նշել է նա:
Վերլուծաբանի գնահատմամբ, ՆԱՏՕ բազմազգ զորավարժություններին պարբերաբար մասնակցությունը գոյություն ունեցող բավականին հիմնավոր միտման ոչ մեծ մասն է ընդամենը, որն արտահայտվում է Հայաստանի ԶՈՒ մասնակցությամբ Կոսովոյի և Աֆղանստանի խաղաղապահ առաքելություններին` ՆԱՏՕ հովանու ներքո:
Վերլուծաբանը կարծում է, որ տարածաշրջանում ռուսական միակ ռազմակայանի տեղակայումը ՀԱՊԿ անդամ Հայաստանի տարածքում ոչ մի կերպ չի անդրադառնում ՆԱՏՕ զորավարժություններին հանրապետության մասնակցության ժամանակացույցի վրա:
Արևմուտքի համար, իր հերթին, Վրաստանում ՆԱՏՕ զորավարժությունները նաև Հարավային Կովկասում անվտանգութուն ապահովելու սեփական վճռականության խորհրդանշական ցուցադրման եղանակ են: