Արմինֆո. Թուրքիայի Վան նահանգում Վարագավանքի քարերից նոր մզկիթ են կառուցում: Այդ մասին տեղական ԶԼՄ-ներին հաղորդել է Վանի մշակութային հուշարձանների պահպանության միության ղեկավար Ալի Քալչեքը: Yeniozgurpolitika-ի հաղորդման համաձայն, ներկայում հայկական եկեղեցում Ղուրանի ուսումնասիրման դասընթացներ են անցկացվում տեղացի երեխաների համար։
Վարագավանքը կառուցվել է 7-8-րդ դարերում։ Տաճարը լրջորեն վնասվել էր 1915 թվականի Հայոց ցեղասպանության ժամանակ։ Ավելի ուշ Թուրքիայի հայերի ջանքերով եկեղեցին վերականգնվել էր։