Արմինֆո.Երևանի ավագանու խորհրդի ընտրություններում կեղծարարության վերաբերյալ «Ելք» դաշինքի հայցի հիման վրա հարուցված գործը կարճվել է` հանցակազմի բացակայության առնչությամբ, ԱրմԻնֆո-ին հաղորդել են Հայաստանի հատուկ քննչական ծառայությունում:
Հիշեցնենք, որ Երևանի ավագանու խորհրդի ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքում դաշինքի ներկայացուցիչները ՀՀԿ նախընտրական շտաբներից մեկի հարևանությամբ գտնվող աղբամանում գտել էին փաստաթղթեր, որոնք վկայում էին ՀՀԿ կողմից զանգվածային ընտրակաշառքներ բաժանելու և այլ ընտրակեղծիքների մասին: Այդ փաստաթղթերի հիման վրա դաշինքը հայց էր ներկայցրել լիազոր կառույցներ` ընտրությունների արդյունքները բողոքարկելու նկատակով:
Երևանի ավագանու ընտրությունների արդյունքում համոզիչ հաղթանակ է ապահովել ՀՀԿ-ն, և քաղաքապետ է դարձել ՀՀԿ թեկնածու Տարոն Մարգարյանը: Ավագանու խորհուրդ են անցել նաև ընդդիմադիր «Ելք» դաշինքը և «Երկիր Ծիրանի» կուսակցությունը: