Արմինֆո. Գլխավոր դատախազությունը Հատուկ քննչական կոմիտե է ուղարկել Դիլիջանի ազգային պարկում ծառայողական պարտականությունների չարաշահմանն ու կեղծարարությանն առնչվող գործը:
Ըստ գործի նյութերի, որոնք ձեռք են բերվել ազգային պարկի` որպես մեղադրյալ անցնող աշխատակիցների վկայությունների հիման վրա, «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ արդեն նախկին տնօրեն Սահակ Մուրադյանը 2014 թվականի հուլիսի 22-ից մինչև օգոստոսի 26-ը, երբ ազգային պարկում ստուգումներ էր իրականացնում Բնապահպանության նախարարությունը, և բացահայտվել էին զանգվածային ապօրինի ծառահատումներ, իր աշխատակիցներին ստիպել է ապօրինի ծառահատումների վերաբերյալ կեղծ արձանագրություններ կազմել մահացած քաղաքացիների անուններով: Տեսուչները, իրենց իսկ վկայությունների համաձայն, ենթարկվել են իրենց ղեկավարի պահանջին:
Հավելենք, որ մինչև քրեական գործի հարուցումը «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ տնօրենը ՀՀԿ պատգամավոր և բնապահպանության նախկին նախարար Մուրադ Մուրադյանի որդին էր` Սահակ Մուրադյանը