Արմինֆո.Հայ-ադրբեջանական սահմանի Տավուշի մարզի ուղղությամբ հակառակորդի գնդակից զինծառայող է վիրավորվել:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հայտնել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղարը, վիրավորը տեղափոխվել է Իջևանի բուժկենտրոն:
Հուլիսի 28-ին` ժամը 16:40-ի սահմաններում ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հայտնաբերվել է պայմանագրային զինծառայող, շարքային Արկադի Լևոնի Ղամբարյանի (ծնված 1984թ., Թումանյանի զ/կ) դին՝ գլխի շրջանում ստացած մահացու վնասվածքով: Հակառակորդը վերջին ժամանաներս մշտական ակտիվություն է ցուցաբերում հայ-ադրբեջանական սահմանի Տավուշի ուղղությամբ, այդ թվում՝ գնդակոծելով գյուղերը: Ադրեջանի զինված ուժերի գնդակոծությունների հետևանքով գյուղացիները չեն կարողանում հավաքել բերքը: