Արմինֆո.Առաջին հայկական, այսպես կոչված «Վուդստոկը», «Mad Fest» անվանումով, տեղի ունեցավ Սևանի ափին, հուլիսի 29-30-ը, որտեղ ռոք-երաժշտության մի քանի հարյուր սիրահարներ, որոնց շարքում կային նաև պրոֆեսիոնալ ռոք-երաժիշտներ, հյուրեր մայրաքաղաքից և հարևան համայնքներից, խփել էին իրենց վրանները:
«Մենք ցանկանում ենք մեր բազմաչարչար հայրենիքի հռչակել ոչ ֆորմալ հանրապետություն, «Խելառ ափ» անվան ներքո, և այստեղ անցկացնել MadFest ամենամյա փառատոնը: Բայց սա նույնիսկ փառատոն էլ չի: Հավատացեք, որ մենք շուտով կգտնենք այդ բառին փոխարինող բառը», - ԱրմԻնֆո գործակալության հետ զրույցում նշել է ռոք-փառատոնի կազմակերպիչներից մեկը, հայկական «Ոստան Հայոց» ռոք խմբի ղեկավար Յոհան Ոստանին: Նկարագրելով փառատոնի ընդհանուր հայեցակարգը, նա նմշել է միայն մի քանի չափանիշ`խելառ նախաձեռնողներին, խելառ փոքր ժամանակահատվածը և խելառ փոքր ռեսուրսները: «Մենք կփորձենք անել այնպես, որպեսզի մարդիկ այստեղ իրենց զգան ազատ», - ասել է նա: Սակայն, ըստ նրա, այնուամենայնիվ, որոշ կանոններ կան: «Չի կարելի չուրախանալ, չի կարելի լինել միայնակ, իյ կարելի կոպտել միմյանց և այլն»- նշել է նա:
MadFest փառատոնի ընթացքում ռոքի սիրահարներին ուրախացրեցին Mad Nation, Lousnelius, FairWind, Aratta Band, Adana Project, Inogen, The Lab.Docz և այլ խմբեր: Փառատոնի հատուկ հյուրերն էին The Band 36.6 և Sacvoyage Band խմբերը: ԱրմԻՆֆո գործակալության հետ զրույցում Aratta Band ռոք-բենդի գիտարիստ Տարոն Գրիգորյանը նշել է. «Երբ մենք մուտք գործեցինք փառատոնի տարածք և նվագեցինք Ջիմի Հենդրիքսի երաժշտությունը, ինձ մոտ ստեղծվեց տպավորութոյւն, որ հիմա 69 թվականն է և մենք գտնվում ենք Վուդստոկում», ասել է երաժիշտը:
Փառատոնի մասնակիցների շարքում էին նաև հայ կատարող Ֆորշը և դերասան Գևորգ Գրիգորյանը: