Արմինֆո. Հայաստանի անձնակազմը երկրորդ տեղն է զբաղեցրել մերձմոսկովյան «Ալաբինո» զորավարժարանում տանկային բիաթլոնի չորրորդ մրցաշրջանում:
Չորրորդ մրցաշրջանում իրենց ուժերն են չափել Հայաստանի, Վենեսուելայի, Հնդկաստանի և Նիկարագուայի անձնակազմերը: Առաջինը եզրագիծը հատել են Հնդկաստանի տանկիստները, իսկ երրորդ տեղն զբաղեցրել են Վենեսուելայի ներկայացուցիչները: Վերջին տեղում Նիկարագուայի տանկիստներն են:
Հայաստանի զինված ուժերը ներկաայցրել է կրտսեր սերժանտ Արմեն Առուստամյանի հրամանատարության ներքո գործող անձնակազմը: Թիմը մասնակցելու է ևս երկու անհատական մրցաշարի, որից հետո կորոշվեն ուժեղագույն հավաքականները, որոնք կանցնեն կիսաեզրափակիչ փուլ: Մրցաշրջանում Հայաստանի թիմին սատարել է պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: Տանկային բիաթլոնին մասնակցում են 28 երկրների անձնակազմեր: