Արմինֆո.«Բանակ-2017» միջազգային ռազմատեխնիկական համաժողովում Հայաստանը կներկայացնի սպառազինությունների ազգային ցուցադրություն` Բելառուսի, Ղազախստանի, Չինաստանի, Պակիստանի, Սլովակիայի և ՀԱՀ տաղավարների կողքին:
Հուլիսի 27-ին Մոսկվայում ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն կազմկոմիտեի նիստ է անցրացրել` օգոստոսի 22-27-ը «Բանակ-2017» միջազգային ռազմատեխնիկական համաժողովի անցկացումը նախապատարստելու նպատակով: Նրա ասելով, համաժողովին կմասնակցեն ավելի քան հազար ռուսական ձեռնարկություններ և կազմակերպություններ, այդ թվում` սպառազինություն և ռազմական տեխնիկան արտադրողներ: Իրենց գիտատեխնիկական մշակումները և նվաճումները կներկայացնեն 14 երկրների շուրջ 80 ձեռնարկություններ և ընկերություններ: Համաժողովին իրենց մասնակցությունը հաստատել են 47 օտարերկրյա զինվորական պատվիրակություններ, որոնցից 18-ը կգլխավորեն պաշտպանության նախարարները: Իսկ ընդհանուր առմամբ, համաժողով կայցելեն 100-ից ավելի օտարարեկրյա պատվիրակություններ:
«Բանակ-2017՟-ի աշխարհագրությունը չի սահմանափակվում Մերձմոսկվայով. համաժողովի շրջանակում սպառազինության, ռազմական և հատուկ տեխնիկայի ժամանակակից նմուշների ցուցադրություն կընթանա զինվորական օկրուգներում և Հյուսիսային նավատորմում: Կցուցադրվի ավելի քան 16,5 հազար ցուցանմուշ: