Արմինֆո. Մցխեթ–Ստեփանծմինդա-Լարս (Ռազմավիրական ճանապարհ) ավտոմայրուղու դեպի Ռուսաստան տանող ամենաբարդ տեղամասերից մեկի անվտանգությունն ապահովելու նպատակով Վրաստանում սկսվել է նոր թունելի կառուցումը:
Վրաստանի տարածզշրջանների զարագցման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհների վարչության հաղորդման համաձայն, թունելը կառուցվելու է Դարյալի և Դևդորաքի կիրճերի հատման վայրում: Նախատեսվում է կառուցել 1,7 կմ երկարությամբ և 8,5 մ լայնությամբ թունել, ինչը թույլ կտա ապահովել Ռազմավիրական ճանապարհի անվտանգությունը, որտեղ ամեն տարի ձնահուսիններին առնչվող խնդիրներ է ծագում:
Շինարարական աշխատանքներն իրականացնում է միջազգային մրցույթում հաղթած վրացական «Փերի» ՍՊԸ-ն, Վրաստանի բյուջեից ֆինանսավորվող նախագծի արժեքը կազմում է շուրջ 20 մլն դոլար: Նախագծի իրագործման ժամկետը 12 ամիս է:
Ռազմավիրական ճանապարհը Վրաստանն ու Հայաստանը Ռուսաստանի հետ կապող միակ ցամաքային ճանապարհն է: Հետևաբար, Վրաստանի տարածաշրջանների զարգացման և ենթակառուցվածքների նախարարությունը նշում է, որ Դևդորաքի թունելի կառուցումը, կայուն և անվտանգ ճանապարհներն անհրաժեշտ են Վրաստանի տարանցիկ գործառույթի պահպանման համար: