Արմինֆո.Արմավիրի մարզպետի խորհրդական, 52-ամյա Մանուկ Սիմոնյանի սպանության կասկածանքով մեկ մարդ է ձերբակալվել, հաղորել է ոստիկանությունը` չնշելով կասկածյալի անձը: Մինչդեռ, ըստ ԶԼՄ-ների հաղորդումների, ձերբակալվածը սպանվածի որդին է` ԵՊՀ 23-ամյա շրջանավարտ Նորայր Սիմոնյանը:
Հաղորդվում է, որ Մանուկյանին տանը կացնահարել են կինն ու որդին, այնուհետև մարմինը կապկպված վիճակում տեղափոխել են Մյասնիկյան-Դալարիկ ճանապարհի մոտ գտնվող «Դալարիկի ձոր» կոչվող տարածք։ Ոստիկանությունը մի քանի օր որոնում էր Արմավիրի մարզպետի խորհրդականին: Փաստի առնչությամբ հարուցվել է քրեական գործ: