Արմինֆո.Այսուհետ «ՎՏԲ-Հայաստան Բանկի» քարտապանները կկարողանան ստանալ կուտակային կենսաթոշակային հիմնադրամում իրենց հաշիվների մնացորդի մասին քաղվածքներ` Բանկի բոլոր բանկոմատների միջոցով։ Այս ծառայության շնորհիվ հաճախորդները հնարավորություն կստանան ցանկացած հարմար պահի տեղեկանալ, թե որքան գումար ունեն իրենց կենսաթոշակային հաշվին:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին բանկի մամուլի ծառայությունից, քաղվածքը ստանալու համար բանկոմատի գլխավոր էկրանին անհրաժեշտ է ընտրել "Կենսաթոշակային քաղվածք" պատուհանը, այնուհետև հաստատել հարցումը, և բանկոմատն ավտոմատ կերպով կտպի կենսաթոշակային քաղվածքը, որտեղ արտացոլված կլինեն նաև կուտակային կենսաթոշակային հաշվին կատարված վերջին 10 մուտքերը և հաշվի ընդհանուր մնացորդը։ Այս ծառայությունը թույլ կտա «ՎՏԲ- Հայաստան Բանկի» քարտապաններին ավելի արդյունավետ կառավարել իրենց կենսաթոշակային հաշվի միջոցները և հետևել հիմնադրամների եկամտաբերությանը։
Ծառայության մասին տեղեկություն կարելի է ստանալ «ՎՏԲ – Հայաստան Բանկի» մասնաճյուղերում, ինչպես նաև զանգահարելով Բանկի Միասնական տեղեկատվական ծառայություն 87-87 հեռախոսահամարով։
ԱրմԻնֆո գործակալության նախապատրաստած «Հայաստանի բանկերը քարտային բիզնեսում» վերլուծական տեղեկագրի տվյալների համաձայն, «ՎՏԲ-Հայաստան Բանկի» ընդհանուր բանկոմատային ցանցը ներառում է 157 բանկոմատ, գումարած ԲԱՆԿԻ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ 177 բանկոմատները: Այդ երկու խոշոր բանկերը 2014 թվականի նոյեմբերից գործարկել են «Միավորված բանկոմատային ցանց» նախագիծը, որը լրջորեն մեծացնում է «ՎՏԲ-Հայաստան Բանկի» և ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ մրցակցային առավելությունը` թույլ տալով բարձրացնել բանկային ծառայությունների որակն ու առավել մատչելիություն և հարմարավետություն ապահովել քարտապան հաճախորդների համար` երկրի ողջ տարածքում:
Հիշեցնենք, որ «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ հանդիսանում է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը; Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ Բանկն ունի 67 մասնաճյուղ, իր ներկայությունն ապահովելով ոչ միայն մայրաքաղաքում, այլև մարզերում: