Հայ  Рус  Eng
 Նորություններ


 Չորեքշաբթի, 19 Հուլիսի 2017 16:58
Անի Մշեցյան

Մեկնարկել է «Անչափահասների պաշտպանությունը քրեական գործերով վարույթի ընթացքում» հեռաուսուցման դասընթացը

Մեկնարկել է «Անչափահասների պաշտպանությունը քրեական գործերով վարույթի ընթացքում» հեռաուսուցման դասընթացը

Արմինֆո. ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի «UNICEF» հայաստանյան գրասենյակի ղեկավար Տանյա Ռադոչայի մասնակցությամբ այսօր մեկնարկել է «Անչափահասների պաշտպանությունը քրեական գործերով վարույթի ընթացքում» հեռաուսուցման ծրագիրը:

 

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության

հետ կապերի վարչությունը, այն մշակվել և ներդրվել է ՀՀ արդարադատության ակադեմիայի կողմից՝ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հետ համագործակցությամբ և օժանդակությամբ: Դասընթացի շնորհանդեսին ներկա են եղել նաև արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը, Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը, դատավորներ, դատախազներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, այլք:

 

Նախարար Դավիթ Հարությունյանը, ողջունելով ներկաներին, բարձր է գնահատել նման գործիքի ներդրումն անչափահասների արդարադատության ոլորտում և ընդգծել, որ ուսուցման այս նորարարությունն առաջիկայում կտա իր արդյունքը: «Քայլ առ քայլ զարգացնում ենք այն մոտեցումը, որը որդեգրել ենք երեխաների իրավունքների համար արդարադատությունն ավելի հասանելի, մատչելի դարձնելու, ինչպես նաև այդ ընթացքում երեխաների իրավունքները պաշտպանելու ուղղությամբ: Մինչև 2022 թվականը կկատարելագործվի իրավախախտ երեխաներին առնչվող օրենսդրությունը, համապատասխան հայեցակարգի ընդունմամբ կստեղծվեն նաև հատուկ մեխանիզմներ իրավախտ, վկա և հանցագործությունից տուժած երեխաների վերականգնման ու պաշտպանության համարե,- նշել է նախարարը և ոլորտի բարեփոխման հարցում կարևորել ներկայում գործող Անչափահասների արդարադատության խորհրդի կատարած աշխատանքը, որը Դավիթ Հարությունյանի գնահատմամբ, արդեն իսկ ցույց է տվել իր արդյունավետությունը:

 

UNICEF-ի հայաստանյան գրասենյակի ղեկավար Տանյա Ռադոչայը շնորհակալություն է հայտնել ներկաներին կառուցողական համագործակցության համար և նշել, որ թեև Հայաստանը շարունակում է դասվել քիչ ազատազրկված անչափահասներ ունեցող երկրների թվին, սակայն կարևոր է, որ  արդարադատության ոլորտում անչափահասների իրավունքների բարելավմանն ուղղված շարունակական քայլեր են կատարվում: Նշենք, որ հեռաուսուցման առաջին դասընթացին կմասնակցեն 37 դատավոր և 125 դատախազ:

  • ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Лёва
Добрый день. Могут ли в Вашем университете проходить обучение студенты из Армении и получать у Вас учебные материалы на армянском языке Если да, то мы могли бы успешно сотрудничать с Вами по переводу учебных материалов с русского и английского языков на армянский язык. Мы также могли бы оказать содействие в организации соответствующей работы по подбору абитуриентов для прохождения обучения в Вашем университете. С уважением, руководитель группы нештатных переводчиков Айриян Лёва Андреевич.

Անուն*
Էլ-փոստ
Տեքստ*
  
2414

 Հարցազրույց
 Մեկնաբանվողներ
 Փնտրել ըստ օրերի