Արմինֆո.Հայերը կարողանում են աշխատել, թերևս, ինչպես քչերը մեր հետխորհրդային տարածքի այս տարածաշրջանում: Եվ նրանք դա ապացուցում են ոչ միայն Հայաստանում, այլև ապրելով մյուս երկրներում, ապրելով Ռուսաստանում», - կարծում է Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը:
«Այսօր Կովկասում Ռուսաստանն ունի միայն մեկ հավատարիմ դաշնակից` Հայաստանը: Կարելի է տարբեր ձևով բնորոշել պատճառները. պատմական հարաբերություններ, քրիստոնեական մերձավորություն և այն, որ Հայաստանը բոլոր կողմերից շրջապատված է բնավ ոչ բարեկամ հարևաններով, ինչպես նաև հակամարտությունների առկայությունը տարածաշրջանում», - նշել է նա:
Նրա գնահատմամբ, Ռուսաստանին Հայաստանի հավատարմությունը որոշվում է բոլոր այդ գործոններով` միասին վերցրած, ավելացրած այն հանգամանքը, որ Ռուսաստանի քաղաքացի հայերի թիվը համադրելի է Հայաստանում ապրողների թվին:
Հայ-ռուսական միացյալ զորախմբավորման մասին պայմանագրի վավերացման շուրջ քննարկման ընթացքում նա նաև համոզմունք էր հայտնել, որ հայ-ռուսական զորախմբավորումը պաշտպանական բնույթի է և կոչված է ապահովելու խաղաղությունը տարածաշրջանում: