Արմինֆո.Ռուսաստանի հայկական ծագումով քաղաքացիների նկատմամբ Բաքվի գործողությունները նորմալ չեն, դա քսենոֆոբիայի վառ արտահայտություն է, որն ուղեկցվում է մարդու իրավունքների բացահայտ ոտնահարումով, անկախ բնակության երկրից և քաղաքացիությունից:
ԱրմԻՆֆո գործակալության թղթակցի հետ զրույցում նման կարծիք է հայտնել ԱՊՀ Ինստիտուտի հայկական մասնաճյուղի ղեկավար, քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը, անդրադառնալով Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլման Մամեդյարովի հայտարարությանը, ով արձագանքել էր ՌԴ արտաքին գերատեսչության այդ թեմայով հայտարարոթյանը:
Նրա խոսքով, Բաքուն փորձում է իր ռեժիմին տալ էտակրատիկ բնույթ: «Մենք էլ չենք խոսում այն մասին, որ Ադրբեջանի իշխանություններն իրեց պատմական հողում բնակվող ազգային փոքրամասնությունների նկատմամբ իրականացնում են ասիմիլյացիոն քաղաքականություն: Նման գործողություններով Ադրբեջանը փորձում է կառուցել էտակրատիկ պետություն, թուրք բնակչության առավելությամբ, ընդ որում, պաշտոնապես չհայտարարելով, ձգտում է ստեղծել մոնոազգային երկիր»,-ասել է քաղաքագետը:
Այսօր Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը, Ռիա Նովոստիին հարցազրույցում անդրադառնալով հայկական ազգանունով ՌԴ քաղաքացիներին Ադրբեջան այցելելու մուտքին, կրկին նշել է, որ հայերը գրավել են իրենց տարածքի 20%-ը, կան հարյուր-հազարավոր փախստականներ, նշելով նաև հրետանային ռմբակոծությունների հետևանքով զոհված աղջկա մասին: Այդ ամենը, ըստ նրա, հուզական պոռթկումներ է առաջացնում ադրբեջանական հասարակության մեջ: Անդրադառնալով խաղաղ կարգավորման հարցին, Մամեդյարովը նշել է « բանակցային գործընթացը տեղից շարժելու անհրաժեշտության մասին, առնվազն դուրս բերելով հայկական զորքերը գրավված տարածքներից»: «Ի դեպ, հայկական ծագումով անձինք, տարբեր երկրների քաղաքացիներ, այդ թվում Հայաստանի, բազմիցս այցելել են Ադրբեջան, այս կամ այլ պատճառներով: Բայց դրանք էին նախապես պատրաստված ուղեւորություններ: Այդ դեպքում ոչ մի խնդիր չկա: Մենք փորձել ենք դա դիվանագիտական ուղիներով հասցնել ռուսական կողմին», - ասել է նա:
Նշենք, որ այս առնչությամբ հանդես էր եկել ՌԴ արտգործնախարարությունը, նշելով, որ այդ երկիր մեկնող ՌԴ քաղաքացիների իրավունքները ոտնահարվում են էթնիկ հիմքերով: Տարեսկզբից ՌԴ 25 քաղաքացիների մերժվել է մուտքն Ադրբեջան: «Նման ահաբեկությունների համար հիմք են հանդիսացել հայկական ազգանունները, անունները կամ հայրանունները: Եղել են նաև դեպքեր, երբ ռուսական ազգանունով անձանց հարցաքննել են, փնտնելով նրանց «հայկական արմատները»,-նշում է աղբյուրը: