Արմինֆո. Հուլիսի 14-ին եգիպտական Հուրգադայում զբոսաշրջիկների վրա հարձակված ահաբեկչին վնասազերծել հաջողվել է՝ ՀՀ վիրավոր քաղաքացու օժանդակությամբ, ով շեզլոնգով հարվածել է հանցագործի գլխին:
ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանի խոսքով, հարձակման հետևանքով տուժած Հայաստանի քաղաքացիներից մեկը վիրահատվել է և տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք: Վիրավոր մյուս քաղաքացին արդեն պատրաստվում է դուրս գրվել հիվանդանոցից։
Հուրգադայում զբոսաշրջիկների վրա հարձակման զոհ է դարձել Գերմանիայի երկու քաղաքացւ: Վիրավորվել է մի քանի մարդ, այդ թվում ՝ Հայաստանի երկու քաղաքացի և մեկ ռուս կին: Հարձակում գործած անձը ձերբակալվել է, նա հարցաքննվում է՝ հանցագործության շարժառիթը պարզելու նպատակով: