Արմինֆո. Չնայած ռուսական С-400 համալիրների անհամատեղելիությանը ՆԱՏՕ-ի սպառազինություններին՝ Թուրքիան մտադիր է տեղակայալ դրանք այն շրջաններում, որտեղ գործում են ՆԱՏՕ-ի ղեկավարության կողմից սահմանված սահմանափակումները՝ Հայաստանի, Հունաստանի հետ սահմանին և էգեյան ծովի մերձափնյա տարածքում, հայտնում է Bloomberg-ը՝ վկայակոչելով Թուրքիայի անանուն աղբյուրը:
Ըստ թուրք բարձրաստիճան պաշտոնյանի, Անկարան պատրաստ է 2,5 մլրդ դոլար վճարել ռուսական С-400 զենիթահրթիռային համակարգերի մատակարարման համար: Համալիրների 2 մարտկոց Թուրքիա կմատակարարվի 2018 թվականին, նույնքան հետագայում նախատեսվում է կառուցել Թուրքիայում:
«Ռոսօբորոնէքսպորտը» մեկնաբանություններից զերծ է մնացել:
Թուրքիան պատրաստ էր գնել այդ համալիրները դեռ անցած տարի, սակայն գործարքը չկայացավ՝ ՆԱՏՕ-ի դիրքորոշման պատճառով: Անկարան ստիպված էր հրաժարվել նաև նման համակարգեր Չինաստանից գնելու մտադրությունից՝ Վաշինգտոնի ճնշման ներքո: