Հայ  Рус  Eng
 Նորություններ


 Չորեքշաբթի, 12 Հուլիսի 2017 15:09
Մարիաննա Մկրտչյան

Շարմազանովը կոչ է արել հայ-ռուսական հարաբերությունները չպայմանավորել ռուս-արբեջանական հարաբերություններով

Շարմազանովը կոչ է արել հայ-ռուսական հարաբերությունները չպայմանավորել ռուս-արբեջանական հարաբերություններով

Արմինֆո. Հայաստանը բազմիցս իր դիրքորոշումն է հայտնել Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու առնչությամբ, այդ թվում՝ ռուս գործընկերների հետ երկկողմ հանդիպումների ընթացքում: Այդ մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենքի նոր մատակարարումների մասին տեղեկատվությանը:

 

«Ադրբեջանն այն պետությունը չէ, որին կարելի է զենք վաճառել, որովհետև զենք վաճառում են այն երկրներին, ովքեր նպատակ ունեն դա օգտագործել ինքնապաշտպանության համար»,- ասել է Շարմազանովը:

 

Միաժամանակ նա համոզմունք  է հայտնել, որ այդ փաստը չպետք է խոչընդոտի հայ-ռուսական ռազմավարական գործընկերությանը: Նա կոչ է արել հայ-ռուսական հարաբերությունները չպայմանավորել ռուս-ադրբեջանական հարաբերություններով: «Մենք պետք է շարունակենք զարգացնել Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունները՝ ելնելով մեր շահերից»,-եզրափակել է փոխխոսնակը:

 

Նշենք, որ հուլիսի 10-ին հայտնի է դարձել, որ ռուսական արտադրության նորագույն մարտական միջոցների հերթական խմբաքանակն է մատակարարվել Ադրբեջան՝ երկու երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցության մասին պայմանավորվածության համաձայն: Բաքվի նավահանգիստ են ստացվել մեծ քանակությամբ արկեր, հրթիռներ և այլ ռազմական սարքավորում՝ նախատեսված մարտական միջոցների, ինժենարական կառույցների, կենդանի ուժի և հակառակորդի այլ օբյեկտների համապատասխան հրթիռահրետանային համակարգերով ճշգրիտ խոցման նպատակով: Հունիսի երկրորդ տասնօրյակում Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել էր, որ Ադրբեջանի և Ռուսաստանի միջև միջկառավարական համաձայնագրի և հաջող զարգացող ռազմատեխնիկական համագործակցության շրջանակներում իրականացվել է նորագույն ռազմատեխնիկայի պլանային մատակարարում: «Բաքվի նավահանգիստ ստացված ժամանակակից սպառազինության մեծ խմբաքանակը մոտ ժամանակներս կուղարկվի ճակատամերձ գոտի: Այդ սպառազինությունը կուժեղացնի Ադրբեջանի զինված ուժերի առաջավոր ստորաբաժանումների՝ հակառակորդի զրահատեխնիկայի, ինժեներային և ֆորտիֆիկացիոն կառույցենրի, կենդանի ուժի և այլ օբյեկտների խոցման մարտական և մանյովրային հնարավորությունները:

  • ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Մեկնաբանություւներ չկան

Անուն*
Էլ-փոստ
Տեքստ*
  
2678

 Հարցազրույց
 Մեկնաբանվողներ
 Փնտրել ըստ օրերի