Արմինֆո.: Հայաստանում Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ վարչությունը հայտնում է, որ հայ-իրանական սահմանի Մեղրի սահմանապահ զորամիվորման պատասխանատվության հատվածում
որոնողական աշխատանքներ իրականացնող ուժերի և ﬕջոցների վարժանքներ անցկացնելիս մշակվել է դրանց գործողությունների կարգը՝ Իրանից ՀՀ պայմանական սահմանախախտների ներթափանցումը կանխելու դեպքում:
Նման հայտարարությամբ է հանդես եկել Հայաստանում Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ վարչությունը՝ այն բանից հետո, երբ հայ և ռուս սահմանապահների համատեղ վարժանքների անցկացման վերաբերյալ հուլիսի 10-ին տարածված հաղորդագրությունը հարուցել է Բաքվի նյարդային արձագանքը:
Ադրբեջանի ԱԳՆ-ում հայտարարել են, որ ուսումնասիրում են Լեռնային Ղարաբաղի տարածքում հայ և ռուս սահմանապահների համատեղ վարժանքներ անցկացնելու մասին տեղեկատվությունը: Գերատեսչությունում նշել եմ, որ տեղեկատվությունն ստուգվում է դիվանագիտական խողովակներով: Ավելի վաղ
Հայաստանում Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ վարչության մամուլի ծառայությունը հայտնել էր հայ գործընկերների հետ համատեղ զորավարժություններ անցկացնելու մասին: «Վարժանքի ընթացքում մշակվել է գործող ստորաբաժանումների փոխադարձ իրազեկման կարգը՝ պետական սահմանախախտների որոնման սցենարով, որոնք փորձում են անցնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքի խորքը: «Ըստ սցենարի, հայ-իրանական սահմանի 2 պայմանական սահմանախախտ հաղթահարել է ազդանշանային համալիրի գծային մասն և հատել ՀՀ ու ԼՂՀ վարչական սահմանը՝ փորձելով թաքնվել լեռնային տեղանքում: Որոնման արդյունքում պայմանական սահմանախախտներից մեկը ձերբակալվել է սահմանապահների կողմից, իսկ երկրորդը հայտնաբերվել է կվադրոկոպտերի օգնությամբ»: Հատկանշական է, որ Հայաստանում Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ վարչության հաղորդագրությունում Լեռնային Ղարաբաղի տարածքում նման վարժանքներ անցկացնելու մասին տեղեկատվություն չի պարունակվել: