Արմինֆո. ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովը մտահոգություն է հայտնել ղարաբաղյան հակամարտության շփման գծում մարտական գործողությունների վերսկսման առնչությամբ, որոնք հանգեցրեցին մարդկային կորուսների, այդ թվում՝ քաղաքացիական բնակչության շրջանում: Այդ մասին ասվում է ԵԱՀԿ ԽՎ նստաշրջանի արդյունքներով ընդունված Մինսկի հռչակագրում:
«Խորը ափսոսանք ենք հայտնում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում առաջընթացի բացակայության առնչությամբ, կոչ ենք անում կողմերին անհապաղ ձեռնամուխ լինել առարկայական բանակցությունների՝ հակամարտության շուտափույթ կայուն լուծում գտնելու նպատակով, ինչպես նաև հորդորում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին ակտիվացնել այդ ուղղությամբ ջանքերը»,- ասվում է ԵԱՀԿ ԽՎ Մինսկի հռչակագրում: