Արմինֆո. Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցերն են Ստամբուլում քննարկել Ադրբեջանի և Թուրքիայի նախագահներ Իլհամ Ալիևը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Ինչպես հայտնում է ԱՊԱ-ն, Ալիևը մանրամասն տեղեկացրել է Թուրքիայի նախագահին շփման գծում «հայկական վերջին սադրանքների և ռազմական հանցագործությունների մասին»: Էրդողանն իր հերթին ընդգծել է, որ Թուրքիան ինչպես միշտ աջակղում է ղարաբաղյան հակամարտության՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում, միջազգային իրավական նորմերի հիման վրա կարգավորմանը: Պետությունների ղեկավերները նշել են, որ Թուրքիան և Ադրբեջանը բոլոր հարցերում միմյանց կողքին են: Նրանք խոսել են նաև ռազմական ոլորտում երկու երկրների համագործակցության ընդլայնման ու ամրապնդման ամսին:
Նշենք, որ Ադրբեջանի նախագահը Ստամբուլ է ժամանել՝ XXII Նավթի համաշխարհային կոնգրեսին (World Petroleum Congress - WPC) մասնակցելու նպատակով: WPC-ն հարթակ է, որի շրջանակներում սպառողները, արտադրողները, կառավարության անդամները, էներգետիկ և ֆինանսական հատվածների ներկայացուցիչները կարող են քննարկել համաշխարհային էներգետիկայի ապագան: