Արմինֆո. ԵՄ-ում ՀՀ մշտական ներկայացուցչության ներկայացուցիչներին հաջողվել է կասեցրել Ադրբեջանի սադրանքը Եվրախորհրդարանում:
Հուլիսի 5-ին Եվրախորհրդարանի լիագումար նիստի ընթացքում ձայների 457 կողմ, 124 դեմ եւ 66 ձեռնպահ հարաբերակցությամբ ընդունվել է բանաձեւ՝ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 72-րդ նստաշրջանի կապակցությամբ առաջարկությունների հետ կապված: Բանաձևը վերաբերում է մարդու իրավունքներին, միջագային անվտանգությանը, ինչպես նաև հակամարտություններին վերաբերող մի շարք հարցերի: Ադրբեջանական կողմի ջանքերով բանաձևի քննարկման վերջին փուլում առաջարկվել էր լրացում ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ՝ անթույլատրելի ձեւակերպումներով, որոնք միակողմանիորեն ընդգծում էին տարածքային ամբողջականության և միջազգայնորեն ճանաչված սահմանների անքակտելիության սկզբունքները՝ անտեսելով ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման իրավունքի սկզբունքները: Անուամենայնիվ, ԵՄ-ում ՀՀ մշտական ներկայացուցչության գործադրած ջանքերի շնորհիվ հնարավոր եղավ ձախողել այս նախաձեռնությունը և բանաձեւի վերջնական տեքստում ամրագրել ինչպես Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, այնպես էլ ուժի չկիրառման սկզբունքը: Լիագումար նիստում տեղի ունեցած քվեարկության ընթացքում Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ամրագրման հայկական կողմի նախաձեռնությունը ստացել է պատգամավորների բացարձակ մեծամասնության ձայները: