Արմինֆո. Ռուսաստանը հատուկ վերահսկողության տակ է պահում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման թեման: Հուլիսի 6-ին տեղի ունեցած ճեպազրույցում այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, պատասխանելով հարցին, թե արդյո՞ք Մոսկվան նոր առաջարկություններ կանի ղարաբաղյան հակամարտության կարգավորման առնչությամբ, կապված իրավիճակի սրման հետ:
«Արվում է ամեն ինչ, որպեսզի սրման դեպքում իրավիճակը վերադարձվի կարգավորման գիրկը: Ռուսական կողմը կշարունակի այդպես վարվել նաև այսուհետ», - ասել է Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչը:
Պատասխանելով հարցին, թե արդյո՞ք առաջիկայոյմ նախատեսվում է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հանդիպումը նրա գործընկերների Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հետ, Զախարովոն նշել է, որ հանդիպումների ժամանակացույցը գտնվում է մշակման փուլում: «Հենց որ այն մ,շակվի, այդ մասին կտեղեկացվի», - եզրափակել է Ռուսաստանի ԱԳՆ խոսնակը:
Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություններ էին շրջանառվում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հնարավոր հանդիպման մասին, որը տեղի կունենա հուլիսի 11-ին, Ավստրիայում, ԵԱՀԿ ԽՎ շրջանակներում: